BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը

Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը
24.10.2013 | 16:26

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Եվրոպայի համալսարանական սպրոտի ասոցիացիայի սերտ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունենում Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը։

Ինչպես մեզ տեղեկացրեց, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, նիստին մասնակցում են եվրոպական շուրջ 25 երկրի ուսանողական ֆեդերացիաների նախագահներ, Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամներ։ Հյուրի կարգավիճակով մասնակցում են նաև Վրաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Նիստի ընթացքում քննարկվում են եվրոպական երկրների համալսարանական սպորտի ազգային ֆեդերացիաների հետ սերտ փոխհամագործակցությանը, փորձի փոխանակմանն առնչվող խնդիրներ, Կովկասյան տարածաշրջանում Հայաստանը՝ որպես ուսնողական սպորտի կենտրոն դարձնելու հարցը։ Անդրադարձ կլինի նաև 2015թ. Հայաստանում շախմատի անդրանիկ Եվրոպայի համալսարանական առաջնության կազմակերպմանը։ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում ուսանողական սպորտի զարգացման ուղղությամբ, քանի որ կա այն գիտակցումը, որ մեծ սպորտի շատ մարզաձևերի զարգացման առաջին գրավականը դպրոցական և համալսարանական սպորտի խթանումն է։

Հոկտեմբերի 25-ին Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամներին կընդունի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ